ԵՊՀ-ում միջանկյալ քննությունները չեն չեղարկվի


ԵՊՀ-ում միջանկյալ քննությունները չեն չեղարկվի
Հոկտեմբեր 22 15:23 2020

Մոտ երկու շաբաթ է՝ Երևանի պետական համալսարանի ուսանողները պահանջում էին չեղարկել նախատեսվող միջանկյալ քննությունները: Ուսանողները նշում էին, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ միջանկյալ քննությունները պետք է չեղարկվեն. դժվար է այդ իրավիճակում նախապատրաստվել քննություններին, բացի այդ՝ շատ ուսանողներ կամավորագրված են:

Րոպեներ առաջ Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ միջանկյալ քննությունները չեն չեղարկվելու։

Ըստ ԵՊՀ-ի տարածած հայտարարության՝ այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգվել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:



loading...