Անհրաժեշտ է կայուն և վերիֆիկացվող հրադադար. ՀՀ ԱԳՆ


Անհրաժեշտ է կայուն և վերիֆիկացվող հրադադար. ՀՀ ԱԳՆ
Հոկտեմբեր 18 00:56 2020

Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը:

Անհրաժեշտ է կայուն և վերիֆիկացվող հրադադար:



loading...