Կարո Փայլանը դիմել է ԵԱՀԿ Միսնկի խմբին՝ խնդրելով ակտիվացնել հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը


Կարո Փայլանը դիմել է ԵԱՀԿ Միսնկի խմբին՝ խնդրելով ակտիվացնել հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը
Հոկտեմբեր 17 21:08 2020

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու համար:

 

«Հարձակումները քաղաքացիական բնակչության և կառույցների դեմ պետք է դադարեցվեն: Մենք պետք է ավելին անենք դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի պատերազմը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը:

Նշենք, որ օրեր առաջ Փայլանի հեղինակած հոդվածը հրապարակվել էր The New York Times-ում, որում նա անդրադարձել էր թուրքական ռազմատենչ ավտորիտար ռեժիմին և բարձրաձայնել ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտելու փաստը: