«ՌԴ-ում ապրող 2 միլիոն ադրբեջանցիները զգալու են դրա հետևանքները». Արամ Սարգսյան


«ՌԴ-ում ապրող 2 միլիոն ադրբեջանցիները զգալու են դրա հետևանքները». Արամ Սարգսյան
Հոկտեմբեր 17 17:22 2020

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն ամեն օր ավելի է մոտենում Թուրքիային և հեռանում Ռուսաստանից։ Սա չի կարող դուր գալ ռուսներին, հետևաբար ՌԴ-ում ապրող 2 միլիոն ադրբեջանցիները զգալու են դրա հետևանքները։ Կարծում եմ՝ առաջիկայում ականատես կլինենք մոսկվայաբնակ ադրբեջանական բիզնես համայնքի դժգոհությունների դրսևորմանը, որոնք շատ լուրջ ազդեցություն ունեն Ադրբեջան կոչվող պետության ներքաղաքական կյանքում։
     Լավ չեն Իլհամի գործերը, չնայած՝ Էրդողանից օգուտ անգամ թուրք ժողովուրդը չի տեսնելու»։