Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ միայն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ է հնարավոր լուծել հակամարտությունները Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև իրավիճակը Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում, ինչի կապակցությամբ նա ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի լինի:
«Մոսկվայի հետ երկխոսության դադարեցումն անհնար է: Աշխարհում չափազանց շատ մարդիկ ապավինում են այն փաստին, որ միջազգային հանրությունը, Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում, հոգ կտանի այն բանի մասին, որ վերջ տրվի այդ հակամարտություններին», - ընդգծել է Մաասը: