Մխիթարյանը չի պայքարի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար


Մխիթարյանը չի պայքարի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար
Մայիս 16 14:46 2017

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է ԱՊԼ 2017թ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցուցակը:

Ցուցակում հայտնվել են 3 ֆուտբոլիստներ «Տոտենհեմից»՝ Դելե Ալին, Հարի Քեյնը, Յան Վերտոնգենը, 3 ֆուտբոլիստներ «Չելսիից»՝ Սեզար Ասպիլիկուեյտան, Էդեն Ազարը և Ն’Գոլո Կանտեն: «Չելսիի» և «Տոտենհեմի» ֆուտբոլիստներից բացի, լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Ալեքսիս Սանչեսը («Արսենալ») և Ռոմելու Լուկակուն («Էվերթոն»):

Ցուցակում չեն հայտնվել ֆուտբոլիստներ «Մանչեսթեր Յունայթեդից», «Մանչեսթեր Սիթիից» և «Լիվերպուլից»: