Ադրբեջանի ագրեսիան սպառնում է Վրաստանի սահմանին այնպես, ինչպես Իրանի սահմանին. Արծրուն Հովհաննիսյան


Ադրբեջանի ագրեսիան սպառնում է Վրաստանի սահմանին այնպես, ինչպես Իրանի սահմանին. Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 7 23:13 2020

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սպառնում են Վրաստանի սահմանին այնպես, ինչպես Իրանի սահմանին: Այս մասին հոկտեմբերի 7-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Պատասխանելով Վրաստանի օդային տարածքում թշնամու երկու անօդաչու թռչող սարքերի հայտնվելուն վերաբերող հաղորդագրությունների հավաստիության մասին հարցին` Հովհաննիսյանը նշեց, որ ինքը դեռ պաշտոնական տեղեկատվություն չունի:

«Բայց ոչինչ չի կարելի բացառել: Սպառնալիքի տակ են ինչպես Իրանի, այնպես էլ Վրաստանի սահմանները»,- ասաց Հովհաննիսյանը: