Արցախում 10 օր է հրետակոծության տակ օրուգիշեր տասնյակ միջազգային ԶԼՄ-ներ են աշխատում՝ կարևոր ուղերձներ հասցնելով աշխարհին. ֆոտոշարք


Արցախում 10 օր է հրետակոծության տակ օրուգիշեր տասնյակ միջազգային ԶԼՄ-ներ են աշխատում՝ կարևոր ուղերձներ հասցնելով աշխարհին. ֆոտոշարք
Հոկտեմբեր 7 20:17 2020

«Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատերազմի օրերին Արցախից աշխատող միջազգային ԶԼՄ-ներին։

 «Շարունակում ենք աշխատանքը միջազգային ԶԼՄ-ների հետ՝ Արցախում ընթացող պատերազմի ու խաղաղ բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության մասին փաստերն աշխարհին փոխանցելու համար:

Այսօր Associated press գործակալության մեր նոր ժամանած գործընկերներին ուղեկցեցինք քաղաքով, օգնեցինք տեղեկություններ ստանալ իրավիճակի մասին:

Արցախում տասը օր է՝ հրետակոծության տակ օրուգիշեր աշխատում են տասնյակ միջազգային ԶԼՄ-ներ՝ շատ կարևոր ուղերձներ հասցնելով աշխարհին:

Շնորհակալ ենք սիրելի գործընկերներ»,-գրել է նա:

Ֆոտոշարքը ներկայացնում ենք ստորև․