«Այսօրվա ՊԲ հայտարարած բարելավումները հյուսիսային ուղղությամբ են»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պարզաբանելով հաղորդագրությունը, թե հայկական կողմը դիրքային առավելություններ է ձեռք բերել:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, Հովհաննիսյանի հավաստմամբ, հանգիստ է, իսկ այդ հանգստության հիմքերից մեկն էլ հուլիսյան մարտերի ժամանակ ձեռք բերած դիրքային առավելություններն են:










