Կետեր Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգից


Կետեր Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգից
Հոկտեմբեր 6 21:19 2020

• Ադրբեջանը այսօր վաղ առավոտից կրկին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։

• Ցերեկվա ժամերին թեժացան մարտերը հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից լայնածավալ հարձակման փորձեր կիրառեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր։ Այս կազմի հետ գործում են ոչ Ադրբեջանի ԶՈւ ենթակայության ներքո գործող զինծառայողներ։

• Առավոտվա տվյալներով Ադրբեջանի ԶՈւ կորուստները կազմում են 300 զոհ, 2 ԱԹՍ, 2 ուղղաթիռ, 1 զրահատեխնիկա։ Այս տվյալները չեն վերաբերում այսօրվա մարտերին։

• Պատասխանելով Իրանի ՊՆ հայտարարության մասին լրագրողի հարցին Հովհաննիսյանը նշում է, որ Իրանի դիմում է նաև որոշակի այլ քայլերի, որոնք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով։