Նոր տեսանյութ՝ Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակչության թիրախավորումից (տեսանյութ)


Նոր տեսանյութ՝ Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակչության թիրախավորումից (տեսանյութ)
Հոկտեմբեր 5 16:04 2020

Արցախի տեղեկատվական շտաբը նոր կադրեր է հրապարակել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակչության թիրախավորումից:

Նշվում է, սրանք չհրապարակված կադրեր են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։