Սրանք կասետային չպայթած ռումբեր են. Ստեփանակերտում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ (լուսանկարներ)


Սրանք կասետային չպայթած ռումբեր են. Ստեփանակերտում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ (լուսանկարներ)
Հոկտեմբեր 5 14:30 2020

Հարգելի հայրենակիցներ, լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել ` կասետային չպայթած  ռումբեր են:  Այս մասին Facebook-ի էջում տեղեկացնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:

«-Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ:

-Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։

Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։ ️911, 101,112»,-ասված է հաղորդագրության մեջ: