Արցախի ՊԲ-ն հերքում է Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին Ադրբեջանի կեղծ լուրը


Արցախի ՊԲ-ն հերքում է Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին Ադրբեջանի կեղծ լուրը
Հոկտեմբեր 4 23:01 2020

Արցախի ՊԲ-ն Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Ադրբեջանի կողմից դա հերթական հերյուրանքն է, որովհետև Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Պողոսյանը: