Արցախում սպանվել է Թուրքիայի կողմից բերված 64 սիրիացի ահաբեկիչ. ANF


Արցախում սպանվել է Թուրքիայի կողմից բերված 64 սիրիացի ահաբեկիչ. ANF
Հոկտեմբեր 4 12:07 2020

Վերջին 48 ժամվա մեջ Արցախի դեմ կռվող  36 սիրիացի ահաբեկիչ է սպանվել։

Քրդական ANF–ը հայտնում է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված եւ Արցախի դեմ կռվող սպանված սիրիացի ահաբեկիչների թիվը հասել է 64–ի։

 

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի կողմից ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու փաստը հաստատել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ եւ պետությունների ղեկավարներ։