Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ով հայտնվել է հիվանդանոցում ստամոքսային հարբուխի պատճառով, այսօր դուրս է գրվել և վերադարձել է տուն,- հաղորդում է Sport.es-ը:
30-ամյա ֆուտբոլիստը բուժումը կշարունակի տան պայմաններում: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հիվանդության պատճառով չի կարողացել մարզվել և բաց կթողնի Պրիմերայի 37-րդ տուրի` «Լաս Պալմասի» հետ հանդիպումը:
Այս պահին չկան նրա վերադարձի հստակ ժամկետները:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 25 խաղում Պիկեն խփել է երկու գնդակ:










