Արցախի հյուսիսային եւ հարավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր․ ՊՆ խոսնակ


Արցախի հյուսիսային եւ հարավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր․ ՊՆ խոսնակ
Հոկտեմբեր 3 08:35 2020

Արցախի սահմանի հյուսիսային եւ հրավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»,-նշել է նա: