Ինչպիսի՞ պլաններ է ունեցել հակառակորդը. մանրամասնում է Հովհաննիսյանը (տեսանյութ)


Ինչպիսի՞ պլաններ է ունեցել հակառակորդը. մանրամասնում է Հովհաննիսյանը (տեսանյութ)
Հոկտեմբեր 3 00:45 2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Ադրբեջանի ռազմավարական խնդիրը ճեղքումն էր երկու ուղղությամբ։

«Առհասարակ բանակային կորպուսն ունենում է առաջիկա խնդիր․ ֆիքսված ժամանակում պետք է կատարի առաջիկա խնդիր: Դա մեկ կամ երկու կիլոմետրը չէ կամ կես կիլոմետրը չէ, որ նրանք հազիվ կարողացել են անցնել։ Բանակային կորպուսը տասնյակ կիլոմետրերի համար կիրառվող միավորում է։ Զորախումբը, որ հավաքվել է Ադրբեջանում, ունեցել է հստակ պլան՝ անցնելու 10-15 կմ, բայց փաստն այն է, որ չեն անցել»,- ասել է Հովհաննիսյանը։