Գիշերը հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. Այս պահին վերսկսվել են մարտերը. Արցախի ՊԲ


Գիշերը հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. Այս պահին վերսկսվել են մարտերը. Արցախի ՊԲ
Հոկտեմբեր 2 09:13 2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: