Հայկական միասնական տեղեկատվական շտաբում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախ անդրադարձավ ՊՆ տարածած հաղորդագրությանը, ըստ որի, ռազմական գործողությունների օդային ղեկավարումն Ադրբեջանը հանձնել է Թուրքիայի զինված ուժերին:
«Մասնավորապես այսօր կոմբինացված օդային հարվածներր են հասցվում Արցախի ԶՈւ-երին, խաղաղ բնակչությանը, Հարդութի և Մարտունու տարածաշրջանի խաղաղ բնակիչերին, բնակավայրերին: Այս ընթացքոմ Քյուրդամիր ավիաբազայից գործող թուրքական f-16 կործանիչները, ինչպես նաև Ադրբեջանի օդուժերին պատկանող ՍՈւ-25 տեսակի գրոհիչները «Բայրաքթար» տեսակի հետխուզահարվածային ԱԹՍ-ները ղեկավարում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդային ղեկավարման կետից, որը գործում է Թուրքիայի տարածքից՝ էրզում-Ղարս հաատվածից: Հնարավոր է հենց այդ կետի մեջ էլ գտնվում է թուրք հրամանատարությունը»,- ասաց նա և հավալեց, որ կան փաստեր, որոնք կներկայացվեն օբյեկտիվ հսկման նյութերի հիման վրա:
Նա նշեց, որ օրվա ընթացքում ընհանուր առմամբ շարունակվել են համառ մարտերը, որի ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գործողությունները, գրոհները տարբեր հատվածներում, հիմնական կիզակետը եղել է հյուսիսն ու հարավը: «Օրվա ընթաքցում հակառակորդն իր տապալված գործողությունների արդյունքում կրել է որոշակի կորուստներ, մասնավորապես 130 մահացած զինծառայողներ, բացի դրանից, մոտ 200 վիրավորներ, հայկական ԶՈւ-երի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, երեք ծանր հրանետային համակարգ, որը հայտնի է որպես ՏՕՍ անվամբ, մեկ սմերչ տեսակի համազարկային տեսակի կայանք, 11 ԱԹՍ։











