Խաղաղ բնակչության հանդեպ սանձազերծված ագրեսիային մեր տված պատասխանից Ադրբեջանը դեռ երկար ուշքի չի գալու. պատգամավոր


Խաղաղ բնակչության հանդեպ սանձազերծված ագրեսիային մեր տված պատասխանից Ադրբեջանը դեռ երկար ուշքի չի գալու. պատգամավոր
Սեպտեմբեր 29 22:41 2020

Եվ մինչ Ալիևան խոսում է «շեհիդների» մասին, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հրաժարվում են սպանվածների թիվ ներկայացնել՝ հնարավոր խուճապը կանխելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

«Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր այսօրվա կոչում նշել է՝ «թող բարձյալը հնարավորություն տա ցանկացած ադրբեջանցու համբուրել Ղարաբաղի սուրբ հողը»: Բարձյալը հաստատ այլ ճանապարհ է նախատեսել Ադրբեջանի համար, իսկ այդ սուրբ հողում ապրող բնիկ, խաղաղ բնակչության հանդեպ սանձազերծված ագրեսիային մեր տված պատասխանից Ադրբեջանը դեռ երկար ուշքի չի գալու:

Եվ մինչ Ալիևան խոսում է «շեհիդների» մասին, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հրաժարվում են սպանվածների թիվ ներկայացնել՝ հնարավոր խուճապը կանխելու համար»: