Մեր ազգի հերոսները համախմբվել են. ԱՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սեյրան Օհանյանի և Վիտալի Բալասանյանի հետ (տեսանյութ)


Մեր ազգի հերոսները համախմբվել են. ԱՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սեյրան Օհանյանի և Վիտալի Բալասանյանի հետ (տեսանյութ)
Սեպտեմբեր 29 21:46 2020

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:

Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:

Կեցցե ՛ մեր միասնությունը:

Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»,- գրել է նա: