«Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի լիակատար աջակցությամբ շարունակում են հայերի դեմ սկսած պատերազմը». Գարիկ Մարտիրոսյանի նոր գրառումը


«Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի լիակատար աջակցությամբ շարունակում են հայերի դեմ սկսած պատերազմը». Գարիկ Մարտիրոսյանի նոր գրառումը
Սեպտեմբեր 28 18:36 2020

Ռուսաստանաբնակ հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում ևս մեկ անգամ անդրադարձել է Արցախի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններին:

«Երեկ պատերազմ սկսվեց: Այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի լիակատար աջակցությամբ հայերի դեմ սկսված այդ պատերազմը շարունակվում է: Մարդիկ մահանում են: Դադարեցրեք պատերազմը: Մենք միայն խաղաղություն ենք ուզում: Բոլոր վիճահարույց իրավիճակները հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ և մեկընդմիշտ լուծենք այս խնդիրները: Միայն այդպես: Պատերազմն ամենավատ բանն է: Ո'չ բռնությանն ու ագրեսիային: Հայաստանը խաղաղության կողմնակից է: Միշտ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ևս Գարիկը գրառում էր արել` հետևորդներին հակիրճ ներկայացնելով տիրող իրավիճակն ու ադրբեջանական իշխանություններին մեղադրելով պատերազմ հրահրելու համար