Ժիրուի դուբլն օգնեց Արսենալին ջախջախել Սթոք Սիթիին


Ժիրուի դուբլն օգնեց Արսենալին ջախջախել Սթոք Սիթիին
Մայիս 13 22:23 2017

Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Սթոք Սիթիին»: Խաղն ավարտվեց «զինագործների» ջախջախիչ հաղթանակով` 4:1:

Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն: Մեկական անգամ աչքի ընկան Մեսութ Օզիլը և Ալեքսիս Սանչեսը: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Պիտեր Կրաուչը:

Այս խաղից հետո «Արսենալը» 66 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Սթոք Սիթին» 41 միավորով 13-րդ տեղում է:

«Սթոք Սիթի»-«Արսենալ»` 1:4

Գոլերը` Կրաուչ (67) - Ժիրու (42, 80), Օզիլ (55), Սանչես (76)