Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ոչ-ոքի խաղաց իսպանական «Սելտայի» հետ և նվաճեց մրցաշարի եզրափակչի ուղեգիր:
Մխիթարյանը իր պատանի տարիքի լուսանկարներից մեկն է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում՝ մակագրելով այն այսպես. «Մանուկ հասակում ես միայն կերազեի Եվրոպական մեծ եզրափակչի մասին: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին մեզ երեկ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում»:
Հիշեցնենք, Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի հոլանդական «Այաքսի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 24-ին:











