Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունի» կիսապաշտպան Էսեկիել Լավեսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է,- վստահեցնում է «Football Leaks»-ը:
Ըստ աղբյուրի` 32-ամյա արգենտինացին ստանում է շաբաթական 798 հազար ֆունտ աշխատավարձ, որը կազմում է տարեկան 49 մլն եվրո:
Ավելի վաղ նույն աղբյուրը նշել էր, որ Լավեսիի շաբաթական աշխատավարձը կազմում է 579 հազար եվրո:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լավեսին մասնակցել է 6 հանդիպման, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:










