Մեսին դժգոհ է, որ «Ոսկե գնդակի» ֆավորիտների թվում չէ


Մեսին դժգոհ է, որ «Ոսկե գնդակի» ֆավորիտների թվում չէ
Մայիս 12 14:17 2017

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խիստ դժգոհ է, որ չի հայտնվել «Ոսկե գնդակի» հիմնական ֆավորիտների թվում, գրում է Don Balon-ը:

France Football-ը մրցանակի գլխավոր հավակնորդների թվում նշել էր Կրիշտիանու Ռոնալդուին («Ռեալ»), Անտուան Գրիզմանին («Աթլետիկի»), Կիլիան Մբապեին («Մոնակո») եւ Ջանլուիջի Բուֆոնին («Յուվենտուս»):

Մեսին կարծում է, որ նա կունենար 2017-ին «Ոսկե գնդակին» արժանանալու շանսեր, եթե չլինեին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի տակտիկական սխալներն ու իր ակումբակիցներ Ժերեմի Մաթյոյի, Անդրե Գոմեշի, Լուկա Դինի, Ալեյշ Վիդալի եւ Պակո Ալկասերի թույլ խաղը: