Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը չի կարող մասնակցել ընթացիկ մրցաշրջանի հանդիպումներին,- տեղեկացնում է իսպանական «AS»-ը:
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Էյբարի» (1:0) հետ խաղի ընթացքում խաղադաշտից հեռացվելու պատճառով Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբլոիստը որակազրկվել է 3 խաղով:
Գոդինը հեռանալիս չորրորդ մրցավարին հորդորել է ակնոց գնել. «Ձեզ ակնոց գնեք, շատ վատ եք աշխատում»:










