Եվրոպայի լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եվրագավաթային այդ մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում:
28-ամյա ֆուտբոլիստը 9 հանդիպումներում խփել է 5 գոլ: Մխիթարյանը 13 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 8 հարված՝ դարպասին: Հայ ֆուտբոլիստի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 84 տոկոս:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին կայանալիք Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի իսպանական «Սելտային»: Վիգոյում տեղի ունեցած առաջին խաղում Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 1:0 հաշվով:











