Հնդկաստանը նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ցուցանիշով երկրորդ հորիզոնական է բարձրացել՝ շրջանցելով Բրազիլիային:
Ինչպես երևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, ասիական երկրում «Քովիդ-19»-ով վարակվել է 4 092 550 մարդ, որի 72 311-ը՝ վերջին մեկ օրում: Մինչդեռ հարավամերիկյան երկրում վարակման ցուցանիշը վերջին տվյալների համաձայն կազմում 4 091 801 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում վարակվել է 45 651 մարդ:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով Հնդկաստանը երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Աշխարհում ամենամեծ թվով բնակչություն ունեցող երկրորդ երկրում մահացել է 70 519 մարդ: