Փորձում եմ լինել գազան, հրեշ. Հենրիխ Մխիթարյան


Փորձում եմ լինել գազան, հրեշ. Հենրիխ Մխիթարյան
Մայիս 11 10:57 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ֆուտբոլային որակների և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:

«Շատ բան եմ ժառանգել հորիցս, բայց կարծում եմ, որ նա ավելի արագ էր: Նա ուներ հզոր հարված և ավելի լավ գոլային «հոտառություն»: Կարծում եմ՝ ես տարբերվում նրանից, և մեզ համեմատելն անիմաստ է: Կարեւոր չէ, թե ինչ որակներ ես ժառանգել բնությունից: Կարևոր է, որ քրտնաջան աշխատես դրանց ուղղությամբ: Այդ դեպքում տաղանդը կլինի աջակցություն, իսկ եթե չաշխատեց, ոչինչ չի ստացվի: Պրեմյեր լիգայում ես բարելավել եմ արագությունս, դարձել այլ խաղացող դաշտում: Փորձում եմ լինել գազան, հրեշ: Պայքարում եմ ցանկացած գնդակի համար և կռվում ամբողջ ուժով: Սակայն դաշտի սահմաններից դուրս ես հանգիստ եմ՝ առանց ագրեսիվության»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերայի տարիներին խաղացել է Երևանի «Արարատում», «Կոտայքում» ու ֆրանսիական «Վալանսում»: Ծանր հիվանդության պատճառով նա մահացել է 33 տարեկանում: