Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և Անտոնելա Ռոկուցուն կամուսանան հունիսի 30-ին, հաղորդում է Hola.com-ը:
Զույգը 8 տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո որոշել է օրինակացնել հարաբերությունները: Պսակադրությունը կկայանա Ռոսարիոյում, որտեղ մանկության տարիներին հանդիպել է զույգը: Նրանք ունեն երկու երեխա, որոնք ծնվել են 2012-ին և 2015-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր` Մեսսիի և Ռոկուցոյի հարսանիքը կարող է կայանալ հունիսի 24-ին:










