«Սեւիլիայի» կիսապաշտպան Վիտոլոն հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների դաշտում, հաղորդում է A Bola-ն։ Կատալոնական ակումբը պատրաստ է ձեռք բերել 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստին, եթե կարողանա վաճառել Արդա Թուրանի տրանսֆերը։ «Բարսելոնայում» չեն ցանկանում շարունակել համագործակցությունը թուրք ֆուտբոլիստի հետ։
Վիտոլոյի պայմանագիրը «Սեւիլիայի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Նրա տրանսֆերի գինն ամրագրված է 40 միլիոն եվրո։










