Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է այն տեղեկությունը, որ հանրապետությունը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այդ մասին հայտնում է БелТА-ն:
Ինչպես նշվում է՝ երկու երկրների նախագահները դրա վերաբերյալ պայմանավորվածություն ունեն: Ընդ որում, Լուկաշենկոյի խոսքերով, Վլադիմիր Պուտինն ինքն է առաջարկել նման տարբերակ:
«Ես ինչո՞ւ եմ հավատում նրան, քանի որ նա իր ընտանիքի վրա փորձարկել է: Այդ իսկ պատճառով պայմանավորվել ենք մեզ էլ ներառեն: Պատվաստանյութը լուրջ փուլեր է անցել: Շատ հայտնի օլիգարխներ պատվաստվել են»,- ասել է Լուկաշենկոն:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ միայն ռուսական պատվաստանյութից չէ, որ փորձելու են: