«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին սուլել են թենիսի Մադրիդի «Մասթերս» շարքի մրցաշարի ժամանակ: Կատալոնացի ֆուտբոլիստը ներկա է եղել իսպանացի Դավիդ Ֆերերի եւ ռուս Միխայիլ Կուկուշկինի միջեւ մրցախաղին:
Երբ տեսախցիկները նկարել են կատալոնացի ֆուտբոլիստին, ստադիոնում հավաքված երկրպագուները վանկարկել են «Կեցցե Մադրիդը»:
Հիշեցնենք, որ Պիկեն բազմիցս սկանդալային հայտարարություններ է արել Մադրիդի «Ռեալի» հասցեին:










