«Բեյրութում գրեթե չկա մի հայկական դպրոց, որ չի տուժել պայթյունից». Հայկակ Արշամյան


«Բեյրութում գրեթե չկա մի հայկական դպրոց, որ չի տուժել պայթյունից». Հայկակ Արշամյան
Օգոստոս 11 00:00 2020

«Հիմա Բեյրութում իրավիճակը տարբերվում է առաջին օրերից: Հայ համայնքն արդեն վերականգնման աշխատանքներ է սկսել։ Սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լավ չի ավերածությունների առումով. գրեթե չկա մի հայկական դպրոց, որը չի տուժել այդ պայթյունից».- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նրա խոսքով՝ այժմ Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո հատուկ հանձնախումբ է ստեղծվել, որն ինտենսիվ աշխատում է, որպեսզի հասկանան վնասի չափը՝ ամբողջը չափագրեն, հավաքագրեն, քարտեզագրեն և տեսնեն, թե ինչ կարելի է անել:

«Հիմնադրամը մի քանի օր առաջ սկսեց դրամահավաքը լիբանանահայությանը օժանդակելու նպատակով, և այսօր արդեն 125 հազար դոլարից ավելի գումար է հավաքագրվել։ Իսկ այստեղ մեր գալու նպատակը նույնն է՝ մարդկանց հետ խոսել, զրուցել, հասկանալ, ընդգծել, այսինքն՝ հիմնականում փաստագրական նպատակով ենք եկել»,- ասել է Արշամյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: