«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց


«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց
Մայիս 7 21:48 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում կայացած «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0:

Տուրի կենտրոնական հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին բացեց Գրանիդ Ջական: 3 րոպե անց հաշվի առավելությունը կրկնապատկեց Դենի Ուելբեքը:

Մեկնարկային կազմում հայտնված Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 61-րդ րոպեին: