Միհրան Հարությունյանը Հենրիխ Մխիթարյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար (լուսանկար)


Միհրան Հարությունյանը Հենրիխ Մխիթարյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար (լուսանկար)
Մայիս 7 19:15 2017

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լոնդոնում հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Համաշխարհային ֆուտբոլի աստղ: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին այսպիսի ջերմ ընդունելության համար: Հաջողություն քեզ՝ առանց վնասվածքների եւ շատ տիտղոսներով»,- ֆեյսբուքյան էջում գրել է 28-ամյա ըմբիշը՝ տեղադրելով Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար: