Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Արսենալի» դեմ խաղին


Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Արսենալի» դեմ խաղին
Մայիս 7 19:09 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կհանդիպեն «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էմիրեյթս» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

«Կարմիր սատանաների» 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է թիմի մեկնարկային կազմում: