Ռաֆինյան ամռանը կարող է լքել Բարսելոնան


Ռաֆինյան ամռանը կարող է լքել Բարսելոնան
Մայիս 7 17:30 2017

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան կարող է փոխել ակումբային գրանցումը,- տեղեկացնում է «Don Balon»-ը:

Ըստ աղբյուրի` 24-ամյա կիսապաշտպանի ապագան «կապտանռնագույնների» կազմում կախված կլինի մինչմրցաշրջանի ընթացքում ձեռք բերվող ֆուտբոլիստներից:

Եթե թիմ հրավիրվեն Ֆիլիպե Կոուտինյոն («Լիվերպուլ») կամ Մարկո Վերատին (ՊՍԺ), ապա Ռաֆինյան կլքի ակումբը: