Հրդեհ Պատկանյան փողոցում. դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ.կրակը տարածվել է կողքի տան տանիքին


Հրդեհ Պատկանյան փողոցում. դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ.կրակը տարածվել է կողքի տան տանիքին
Օգոստոս 1 18:32 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 14:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 45 տան մոտակա տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել՝ 16:02-ին: Մասամբ այրվել է տան տանիքը մոտ 15 քմ, կից հացատան տանիքը՝ մոտ 30 քմ, հարակից օժանդակ շինության տանիքը՝ մոտ 7 քմ, մոտ 7 խմ կուտակված վառելանյութ եւ հարեւանությամբ գտնվող տան տանիքը մասամբ՝ մոտ 5 քմ:



loading...