Ռոնալդուն և Նավասը բաց կթողնեն «Ռեալ»-«Գրանադա» խաղը


Ռոնալդուն և Նավասը բաց կթողնեն «Ռեալ»-«Գրանադա» խաղը
Մայիս 7 15:16 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Պրիմերայի 36-րդ տուրի` «Գրանադայի» հետ խաղին, փոխանցում է Championat.com-ը:

Հանդիպման հայտացուցակից բացակայում են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը:

Ակումբի կայքում հրապարակվել է ֆուտբոլիստների լրիվ կազմը. Դարպասապահներ. Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես
Պաշտպաններ. Սերխիո Ռամոս, Մարսելո, Ֆաբիու Կոենտրաու, Դանիլո; Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարկո Ասենսիո, Իսկո; Հարձակվողներ. Քարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Մարիանո, Ալվարո Մորատա

«Գրանադա»-«Ռեալ» խաղը կայանալու է մայիսի 6-ին՝ Գրանադայում: