Մխիթարյանը հավակնում է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա ֆուտբոլիստ


Մխիթարյանը հավակնում է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա ֆուտբոլիստ
Մայիս 6 17:07 2017

«Մանչեսթեր Յունայթեդն» ընտրում է տարվա ֆուտբոլիստին: Մանկունյանցիների պաշտոնական կայքում սկսվել է քվեարկություն, որտեղ երկրպագուները պետք է ընտրեն, թե որ ֆուտբոլիստի խաղն է իրենց ամենից շատ դուր եկել 2016/2017 մրցաշրջանում:

Տարվա լավագույնի կոչմանն է հավակնում նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում գրանցված օգտատերերը կարող են քվեարկել միայն մեկ անգամ: