Արթուր Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակչում. ըմբշամարտի ԵԱ


Արթուր Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակչում. ըմբշամարտի ԵԱ
Մայիս 6 15:01 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը զիջել է Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ ծնկի վնասվածք էր ստացել: