Արթուր Ալեքսանյանի և Հայաստանի մյուս ըմբիշների մրցակիցները. ԵԱ


 Արթուր Ալեքսանյանի և Հայաստանի մյուս ըմբիշների մրցակիցները. ԵԱ
Մայիս 6 11:41 2017

Սերբիայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 6-ին պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայտնի են առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում պայքարը կսկսի որակավորման փուլից: Նրա մրցակիցը կլինի Լիտվայի ներկայացուցիչ Վիլիուս Լաուրինաիտիսը: Նրա հիմնական մրցակիցներից, ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովը նույնպես կանցկացնի որակավորման գոտեմարտ: Հաղթանակների դեպքում, Ալեքսանյանն ու Մելնիկովը կգոտեմարտեն արդեն հաջորդ փուլում՝ 1/8 եզրափակիչում:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանն առաջին գոտեմարտը կանցկացնի 1/8 եզրափակիչում: Մրցակիցը կլինի թուրք Ատական Յուկսելը:

59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում մրցագորգ դուրս կգա ադրբեջանցի Թալեհ Մամադովի դեմ:

130 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը 1/8 եզրափակիչում կմրցի հույն Նիկոլաոս Լեոնի հետ: