Շարունակեք ատել ինձ. Ռոնալդու


Շարունակեք ատել ինձ. Ռոնալդու
Մայիս 5 14:22 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե այն, մարդիկ, որոնք իրեն ատում են, շատ կարևոր դեր են խաղացել իր կյանքում: Ըստ նրա՝ մեծամասամբ հենց այդ մարդկանց շնորհիվ է ինքը հաջողությունների հասել պրոֆեսիոնալ կարիերայում:

 «AS»-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուն ասել է.  «Ինձ ատողները շարունակում են ատել ինձ, իսկ առանց նրանց ես չէի լինի այն, ինչ կամ այսօր: Այնպես, որ շարունակեք ատել ինձ: Սակայն ինձ համար ամենակարևորն իմ երկրպագուներն են»: