Նեյմարը նշել է, թե ում է ցանկանում տեսնել Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում


Նեյմարը նշել է, թե ում է ցանկանում տեսնել Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում
Մայիս 4 20:53 2017

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ցանկանում է, որ թիմի գլխավոր մարզիչ դառնա Խուան Կառլոս Ունսուեն,- տեղեկացնում է «UOL Esporte»-ը:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կլքի իր զբաղեցրած պաշտոնը:

Նոր մասնագետի նշանակումը կարող է փոխել «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությունը, որը դուր չի գալիս բրազիլացի ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Խուան Կառլոս Ունսուեն «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզչի օգնականն է: Վերջինիս օգտին խոսել են նաև թիմի պաշտպան Խերարդ Պիկեն և կիսապաշտպան Անդրես Ինիեստան: