Սամվել Ալեքսանյանն Արթուր Ալեքսանյանին ամսական 5000 դոլար է խոստացել, որ հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից


Սամվել Ալեքսանյանն Արթուր Ալեքսանյանին ամսական 5000 դոլար է խոստացել, որ հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից
Մայիս 2 11:53 2017

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։
Առաջին խմբաքանակը երկիր մտցնելուն պես ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել և հանդիպում կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։

Հանդիպումը կայացել է շատ հարգալից և ջերմ մթնոլորտում։ Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շատ հարգում է սպորտսմենին, նրա վաստակը հայկական սպորտում, բայց հորդորել է թողնել բիզնեսով զբաղվելու մտադրությունը՝ առաջարկելով ամսական գումար։Պայմանավորվել են, որ Հայաստանին օլիմպիական չեմպիոնն ամսական ստանա 5 հազար դոլար ու հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից»:

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: