Կորոնավիրուսով հիվանդները կարող են նաև վճարովի բուժում ստանալ


Կորոնավիրուսով հիվանդները կարող են նաև վճարովի բուժում ստանալ
Հունիս 4 12:52 2020

Hraparakam-ը գրում է.

 

Հայաստանում այս պահին 9 բուժհաստատություն իրականացնում է Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը: Այս հիվանդանոցներին պետությունը գումար է հատկացնում, այսինքն՝ պետպատվեր է իջեցնում, որ կորոնավիրուսով հիվանդներին անվճար բուժեն: Բայց համավարակի դեպքերի քանակի անհավանական աճի պատճառով վերոնշյալ բուժհաստատություններում այլեւս տեղ չկա, ուստի այլ մասնավոր հիվանդանոցներ եւս սկսել են կորոնավիրուսով հիվանդների ընդունել, թեեւ ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում: Դրանք են «Աստղիկ» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնները: Արդեն մի քանի օր է՝ այս ԲԿ-ներում Covid 19-ով հիվանդների են ընդունում, բայց՝ վճարովի հիմունքներով: Նույնիսկ սոցփաթեթի շահառուները, եթե հիվանդանոց են դիմել կորոնավիրուսի պատճառով, պետք է վճարեն KT հետազոտություն անցնելու, անալիզների համար, որովհետեւ կորոնավիրուսի առկայության դեպքում սոցփաթեթը, պարզվում է, չի գործում: 

Փորձեցինք հասկանալ, թե ինչ կարգով է իրականացվում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումն այս հիվանդանոցներում։ Ինչու պետությունը պատվեր չի իջեցնում եւ չի վճարում այդ հիվանդների բուժման համար: Նախ փորձեցինք խոսել հիվանդանոցների պատասխանատուների հետ: Սակայն նրանք խուսափում են շփվել լրագրողների հետ կամ ժամանակ չունեն զանգերին պատասխանելու: «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանն էլ, որը միշտ պատրաստակամ պատասխանում էր մեր հարցերին, ասաց, որ հեռախոսով այլեւս հարցազրույց չի տալիս, եւ առաջարկեց գնալ, տեղում ստանալ մեր հարցերի պատասխանը: Զարմանալի է, այսօր բոլորը ձգտում են հեռավար կարգով կազմակերպել իրենց աշխատանքը, իսկ պարոն Ասատրյանը մեզ հրավիրում է հիվանդանոց: «Էրեբունի» հիվանդանոցի ընդունարանից մեր հարցին՝ Covid-ով հիվանդ ընդունո՞ւմ եք, ասացին՝ այո․ «Բայց այս պահին տեղ չունենք, ավելի ուշ փորձեք, եթե տեղ ազատված լինի, կարող եք դիմել»։ Վճարովի-անվճարի մասով էլ ասացին՝ դա բժիշկը կասի։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում 



loading...