Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսից բուժվել է ևս 6030 հիվանդ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ Մոսկվայում առողջացած մարդկանց թիվը շարունակում է ավելանալ:
«Բուժում ստանալուց հետո անցած օրվա ընթացքում ևս 6030 մարդ առողջացել է»,- ասել է Ռակովան:
Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից 88 269 հիվանդ է բուժվել: