Իտալացի բժիշկը հայտարարել է, որ կորոնավիրուսը կորցնում է ակտիվությունը. Reuters


Իտալացի բժիշկը հայտարարել է, որ կորոնավիրուսը կորցնում է ակտիվությունը. Reuters
Հունիս 2 00:52 2020

Իտալացի առաջատար բժիշկ, կորոնավիրուսի փորձագետ Միլանի «Սան Րաֆֆաելե» հիվանդանոցի ղեկավար Ալբերտո Զանգրիլյոն հայտարարել է, որ վիրուսը կորցնում է ակտիվությունը: Նա պատմել է նոր վարակվածներից վերցված քսուքների մասին: Անալիզը, որը որոշում է կենսաբանական հեղուկում տվյալ ծավալի մեջ վիրուսի պատճենների քանակը, կոչվում է վիրուսային ծանրաբեռնվածություն: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան բարձր է վարակելիությունը, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է:

 
 

«Վերջին 10 օրվա ընթացքում վերցված քսուքները ցույց են տվել քանակական վիրուսային ծանրաբեռնվածություն, որն անսահման փոքր է համեմատած մեկ կամ երկու ամիս առաջ եղած արդյունքից»,- նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:

Նրա հետ համաձայն է գործընկերը՝ Մատեո Բասետին: Նա նաև հաստատել է՝ վիրուսի ուժը զգալիորեն նվազել է: Հետևաբար, Իտալիան ավելի քիչ «ծանր» հիվանդներ և մահացություններ ունի նոր վարակից: Գիտնականները կոչ են անում պահպանել տարրական կանոնները. ավելի հաճախ լվանալ ձեռքերը, դիմակներ կրել, հեռավորությունը պահպանել, բայց, միևնույն ժամանակ, վստահ են, որ անհրաժեշտ է վերադառնալ նորմալ կյանքին:

Զանգրիլյոն կասկածում է, որ համաճարակի երկրորդ ալիք կլինի և գործընկերներին հորդորում է «շատ խուճապի չմատնվել»: